news about us multimedia web 
development online solutions in 
proces contact us
  web development  
                      
Մեր մասին

ԱյԹիԻ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.:
Իր ստեղծման պահից մինչ օրս մեր ընկերությունն իր գործունեությունը ծավալել է հետևյալ ուղղություններով.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի իրականացում;
CD/DVD-ROM մուլտիմեդիա լազերային սկավառակների մշակում և թողարկում, որն իրականացվում է  ՙԱյԹիԻ՚  ընկերության
 ՙԲազմավեբ  ՚  ստուդիայի կողմից;
Մեր ընկերության վեբ դիզայնի 
ՙԱրմինո՚  ստուդիայի կողմից իրականացվում է վեբ կայքերի նախագծումը և մշակումը: 
Ներկայումս մենք սերտորեն համագործակցում ենք ռուսական W2b ընկերության հետ: Վերջինիս հետ համատեղ մշակվում են օն-լայն լուծումների ծրագրային մի շարք փաթեթներ, այդ թվում` առավել արդիական  ՙ
 W2b online banking՚ բանկային համակարգը:
Ընթանում են
www.w2b.ite.am վեբ կայքի մշակման աշխատանքները: Այս կայքն իրենից ներկայացնում է  ՙբաց սկզբնաղբյուրով ՚ վեբկողմնորոշված ապրանքների հիման վրա հաճախորդ-սերվերային տեխնոլոգիաների արդյունաբերական կիրառման մեթոդ և թույլ է տալիս օն-լայն ձևով իրականացնել արտադրանքի վաճառքը, սպառումը և ծառայությունները` ծանոթանալով դրանց դեմո տարբերակներին:
gala_titleՙԱյԹիԻ՚  ընկերության առաջին մուլտիմեդիա աշխատանքը 
ՙՊարույր Սևակ. Այդ իմ խոսքերն են..՚  CD-ROM լազերային սկավառակն էր, որը 2005 թ. հունիսին, Երևանում կայացած  ՙՄաշտոց 1600՚  առաջին համահայկական էլ.բովանդակության մրցույթում բացարձակ ցուցանիշներով գրավեց առաջին տեղը: Նույն մրցույթում հաղթող ճանաչվեցին ընկերության հաջորդ երկու աշխատանքները ևս. դրանք էին` Արամ Խաչատրյանի ծննդյան 100 ամյա հոբելյանի առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացրած  ՙԱրամ Խաչատրյան: Կյանքը և ստեղծագործությունը՚  և  ՙՀայոց մեծ եղեռն ՚  մուլտիմեդիա լազերային սկավառակները: 2005-ի նոյեմբերին, վերջին երկու աշխատանքները մեր ընկերությանը նաև միջազգային tunisia_2հաջողությունների բերեցին` Թունիսում կայացած Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխությանը (ՀԳՄ), 168 երկրներից մրցույթին ներկայացված  մոտ 20000 աշխատանքների մեջ շահելով համաշխարհային մրցանակներ: Ընդ որում, ՙԱրամ Խաչատրյան. Կյանքը և ստեղծագործությունը՚ արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ  ՙՀայոց մեծ եղեռնը՚` հատուկ մրցանակի: Այս առումով  ՙԱյԹիԻ՚-ն աշխարհի այն բացառիկ ընկերություններից է, որին հաջողվել է արժանանալ միանգամից ՀԳՄ երկու մրցանակների: frankfurt_titleՆույն 2005-ի աշնանը արդեն համաշխարհային մրցանակներ շահած այս երկու աշխատանքները ներկայացվեցին Ֆրանկֆուրտում կայացած ամենամյա համաշխարհային գրքի և մուլտիմեդիա արտադրանքի տոնավաճառում, որտեղ երկուսն էլ արժանացան մեծ ուշադրության, հատկապես` ՙՀայոց մեծ եղեռն ՚  սկավառակը, ինչը պայմանավորված էր այդ տարի Գերմանիայի Բունդեստագի կողմից հայոց ցեղասպանության հիմնախնդրի շուրջ ակտիվ քննարկումներով:
Այդ առիթով  ՙԱյԹիԻ՚-ի նախաձեռնությամբ Բունդեստագի պատգամավորներին տրամադրվեց  ՙՀայոց մեծ եղեռն ՚  լազերային սկավառակի մի քանակություն:
2006 թ. հունվարին այս աշխատանքները ներկայացվեցին Մոսկվայի Կրեմլի rainrf286429համագումարների պալատում կազմակերպված` Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման օրվա գալա հանդիսությանը: Այս միջոցառմանը ներկա էին այնպիսի բարձրաստիճան հյուրեր, ինչպիսիք են` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը, անվանի երգահան Միշել Լեգրանը և այլոք:
Hanover_32007 թ. մարտին  ՙԱյԹիԻ ՚  ընկերությունը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող Եվրոպայի խոշորագույն  ՙCeBIT 2007՚ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ծրագրային ապահովման միջազգային տոնավաճառում ներկայացրեց իր մուլտիմեդիա վերոհիշյալ երեք աշխատանքները, ինչպես  նաև օն-լայն լուծումների ծրագրային փաթեթները: 
Մեր ընկերության պատվիրատուներն են եղել ՀՀ Կառավարությունը (Արտգործնախարարությունը, Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը և այլն), միջազգային և դոնոր կազմակերպությունները (UNDP, UNESCO, UNDPI, EU, COE), ինչպես նաև բիզնեսի ոլորտը ներկայացնող ընկերություններ: